40 հազար դրամ ամսական նպաստ փախստականին վճարելու համար փող չկա, բայց պարգևավճարների համար պետությունը փող ունի. փաստաբան

15 Հունվարի, 2026 Պաշտոնյաների աստղաբաշխական պարգեւավճարները ցնցել է հասարակության տարբեր շերտերին։ «Երբ հարցը վերաբերում է սոցիալական ծրագրերին՝ Հայաստանում ապրող մարդու նվազագույն կենսաապահովման պայմանները ապահովելուն, Հայաստանը աղքատ երկիր է. ոնց ուզում են՝ թող իրենց գլուխները պահեն: Բայց երբ գալիս է պարգևավճարների պահը, երևում է, որ Հայաստանը լավ էլ կարող է: Բոլորը նորմալ են համարում իրենց աշխատանքի … Read more

«Արսեն Թորոսյա՛ն, կարդացեք և այլևս դադարեցրեք թոշակառուների հետվճարը». տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արսեն թորոսյան, հիմա քո սիրելի հետվճարի սպառնալիքի մասին եմ գրում։ Կարդացեք և այլևս դադարեցրեք հետվճարը թոշակառուներին։ Թոշակների հետվճարի (cashback) համակարգն իր ներկայիս տեսքով արդեն սպառել է իրեն և դարձել է բացահայտ ծախսատար բեռ պետության համար։ Ահա հիմնավորումները, թե ինչու է հետվճարն այլևս տնտեսապես անարդյունավետ. 1. Գործիքի նպատակային սպառումը Հետվճարի հիմնական … Read more

Արսեն Թորոսյանը՝ թոշակների շուրջ դժգոհությունների մասին – Tsayg

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գյումրի կատարած այցի ընթացքում անդրադարձել է կենսաթոշակառուների շրջանում հնչող դժգոհություններին։ Վերջիններս պնդում են, որ ներկայացվող փոփոխությունների պայմաններում իրենց թոշակներն, ըստ էության, չեն բարձրացել և չեն կարող լիարժեք լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։

Սիսիանում քաղաքացու դի է հայտնաբերվել ·

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտանի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել: Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։ Related … Read more

«Որոշ կանայք սիրում են ամուսիններից բողոքել առանց պատճառի, պետտուրքից ազատմամբ՝ հայցադիմումներն են ավելանալու, ի՞նչ ենք մենք ուզում, որ անդադար բողոքե՞ն իրենց ամուսիններից»․ Գեղամ Նազարյան

«Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկում եմ դատարաններում պետտուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության վերաբերյալ հայցերով, ծնողական իրավունքի իրականացման՝ ներառյալ երեխանի բնակության վայրը որոշելու, տեսակցությունների կարգ սահմանելու, երեխայի … Read more

Փաշինյանը 2026-ին՝ նախորդ տարվա համեմատ, 1,5 մլրդ դրամով ավելացրել է իր աշխատակազմի ծախսերը, դարձնելով 65, 5 միլիոն ԱՄՆ դոլար, փոխարենը չի ավելացրել թոշակներն ու նպաստները

Հայաստանում անձնիշխանություն հաստատած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքներ ծախսերը միասին վերցված։ Պետբյուջեն «մեր ընդհանուր դրամապանակը» համարող Նիկոլ Փաշինյանը այս 2026 թ-ի համար նախորդ տարվա համեմատ 1,5 մլրդ դրամով ավելացրել է իր աշխատակազմի ծախսերը և 24 միլիարդ 365 միլիոն դրամի փոխարեն է դարձրել 25 միլիարդ 800 մլն … Read more

Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք․ Դահուկասպորտի ֆեդերացիան՝ «Ադրբեջան» բառը փակելու մասին

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հարցմանը․ այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը հրապարակել է և՛ ԿԳՄՍ-ի հարցումը, և՛ ֆեդերացիայի պատասխանը: Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, … Read more

Հիվանդին Գյումրիից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան հայտնվել է ճանապարհի եզրի ձորակում

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ գրում է Shamshyan.com-ը։ «Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է երևանյան բժշկական կենտրոններից մեկը»,- … Read more

Նարեկ Սամսոնյանը պայքարից հետ կանգնող տեսակ չէ և շարունակելու է պայքարը․ Դավիթ Ֆիդանյան

Նարեկ Սամսոնյանը գնացել է անձնազոհության՝ հստակ գիտակցելով, թե ինչ հետևանքներ կարող են լինել իր առողջության համար, բայց նա պայքարից հետ կանգնող տեսակ չէ և շարունակելու է պայքարը․ այսօր ասաց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը՝ ազդարարելով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի և քայլերթի մեկնարկը։ Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանի … Read more

Հրազդանում ներքաղաքային տրանսպորտով ուղեվարձը թանկանում է ·

Երկուշաբթի օրվանից Հրազդանում նախատեսվում է հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում․ 100 դրամի փոխարեն ուղևորները վճարելու են 150 դրամ։ Թանկացման մասին տեղեկությունը արդեն իսկ լայն քննարկումների և դժգոհությունների պատճառ է դարձել հրազդանցիների  շրջանում։ Քաղաքացիները նշում են, որ տրանսպորտի գնի բարձրացման բեռը առաջին հերթին զգալու է հասարակ քաղաքացին։ Մեզ ահազանգած հրազդանցիների խոսքով՝ դեռևս հստակ չէ, թե քանի փայատեր … Read more