Փաշինյանը 2026-ին՝ նախորդ տարվա համեմատ, 1,5 մլրդ դրամով ավելացրել է իր աշխատակազմի ծախսերը, դարձնելով 65, 5 միլիոն ԱՄՆ դոլար, փոխարենը չի ավելացրել թոշակներն ու նպաստները

Հայաստանում անձնիշխանություն հաստատած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքներ ծախսերը միասին վերցված։

Պետբյուջեն «մեր ընդհանուր դրամապանակը» համարող Նիկոլ Փաշինյանը այս 2026 թ-ի համար նախորդ տարվա համեմատ 1,5 մլրդ դրամով ավելացրել է իր աշխատակազմի ծախսերը և 24 միլիարդ 365 միլիոն դրամի փոխարեն է դարձրել 25 միլիարդ 800 մլն դրամ, ինչը համարժեք է 65, 5 միլիոն ԱՄՆ դոկարի։

Փոխարենը «մեր ընդհանուր դրամապանակ»-ից գումար չի՛ հատկացվել բազային թոշակներն ու նպաստները ավելացնելու համար, այլ հետվճարի տոկոսն ավելացնելու անվան տակ թոշակների բարձրացման իմիտացիա է ստեղծվել։

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվով անսական 61,508 դրամ է, նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ, իսկ միջինը` 49 600 դրամ։

Իսկ դու ուզո՞ւմ ես, որ այս թույլ առաջնորդը տնօրինի քո դրամապանակը։

Աղբյուրը՝ “Մեր ձրով” շարժման ֆեյսբուքյան էջ

Leave a Comment