Հրապարակվեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը

Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը։ Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպան մեղավոր ճանաչվեց

Հուլիս 30,2025 10:15 Երեւանի քրեական դատարանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։   Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցելու ժամանակ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, մեղավոր ճանաչվեց։   Նիկոլ Փաշինյանը ավտոշարասյունն ուղեկցող մեքենան Սոնա Մնացականյանին վրաերթի էր ենթարկել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների … Read more

Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատաքննությունն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվել է 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։ Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյանին` նշելով, որ մեղադրանքն անհիմն է։ Մինչդեռ մեղադրողը պնդեց, որ մեղադրանքն ապացուցվել է։ Ավելին, մեղադրող դատախազը հորդորեց մեղադրյալին` ներողություն խնդրել մահացածի հարազատներից։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հեռացավ խորհրդակցական … Read more

Դատարանը վերդիկտ կկայացնի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի կնոջ գործով

Երեւանի քրեական դատարանը հուլիսի 30-ին կհրապարակի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։ Այս գործով այսօրվա դատական նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։ Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նիստից հետո «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 30-ին՝ 10։00-ին կկայացվի վերդիկտը։ Այսօրվա նիստում հանրային մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը, ասաց, որ Սոնա … Read more

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժող կողմը պահանջում է ներկայացնել ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է․ փաստաբան

Հուլիս 19,2025 23:03 Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու ելքով վրաերթի զոհ դարձած հղի կնոջ Սոնա Մնացականյանի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր է եղել, … Read more

Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի դատաքննության ընթացքը՝ թվերով․ «Ինֆոքոմն»

2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով շուրջ 3 տարի անց հիմնական դատալսումներն ավարտվեցին։ Դրանից առաջ՝ նախորդ 1 տարում, Երեւանի քրեական դատարանը դատաքննության լրացման փուլում էր․ պաշտպանական կողմը շարունակ հանդես էր գալիս նոր միջնորդություններով, տուժող կողմը՝ առարկում դրանց դեմ։ Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին … Read more

5000 տղաների կորստի պատասխանատվությունը չստանձնած անձը կարո՞ղ է հղի կնոջ վրաերթի պատասխանատվություն ստանձնել. Րաֆֆի Ասլանյան

-Եթե 5000 տղաների կորստի հարցում պատասխանատվություն չի ստանձնում, ի՞նչ եք կարծում՝ հղի կնոջ վրաերթի դեպքով առնվազն բարոյական պատասխանատվություն կարո՞ղ է ստանձնել: Սա մարդու տեսակ է,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու ելքով վրաերթի զոհ դարձած հղի կնոջ Սոնա Մնացականյանի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա պնդումներին, թե իր շարասյունը կապ չունի վրաերթի … Read more

Ես ի՞նչ կապ ունեի, որ շարասյունը հղի կնոջը վրաերթի ենթարկեց․ Փաշինյան. տեսանյութ

The post Ես ի՞նչ կապ ունեի, որ շարասյունը հղի կնոջը վրաերթի ենթարկեց․ Փաշինյան. տեսանյութ appeared first on Tribune.am.

Բարեկեցության ձգտումը վերացրե՞լ է կարեկցելու մեր ունակությունը

Սովորելով, աշխատելով, ապրելով Հայաստանում, միեւնույն ժամանակ, կյանքիս առաջին 18 տարիներն անցկացրած լինելով Սփյուռքում՝ ինձ մոտ տպավորություն է, որ հայերը կորցրել են կարեկցելու, նրբանկատ գտնվելու կարողությունը։ Կարծեք թե՝ գերակայում են կամավոր անտարբերությունն ու անձնական բարեկեցության ձգտումը։ Կարծում եմ՝ սեփական անձի կամ, առավելագույնը, անմիջական հարազատների բարեկեցությամբ մտահոգվելը մարդու կենդանական բնազդի բնական դրսեւորումներից է, բայց ինձ համար անբացատրելի … Read more

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները ինձ հիմք ու իրավունք են տալիս վերջինիս հրապարակայնորեն մի հարց ուղղել. Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ո՞ւր են անհետացել քեզ ուղեկցող ավտոշարասյան մեքենաների մեջ դեպքի պահին եղած ռադիոկապի ձայնագրությունները, ինչո՞ւ ես թաքցրել դրանք, ի՞նչ մեղսակցություն … Read more