Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը): Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ նույն … Read more

Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Հիդրոշինարարների» զբոսայգու՝ 10000 քմ մակերեսով տարածքը ֆիզիկական անձին տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի իրավաչափությունը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով, 2003 թվականի սեպտեմբերի 16-ին, վարձակալության իրավունքով՝ բարեկարգման ու կանաչապատման պայմանով, 50 տարի ժամկետով հատկացվել … Read more