Փաշինյանը շնորհավորել է Լեկոռնյուին – Live News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկոռնյուին Ֆրանսիայի վարչապետ նշանակվելու առթիվ։ Վարչապետն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լեկոռնյուին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ նրան հաջողություններ ժողովրդին ծառայելու այս կարևոր առաքելության մեջ ։ Հայաստանը վճռական է շարունակել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդումը ռազմավարական գործընկերության ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։