Փաշինյանը շնորհավորել է Լեկոռնյուին – Live News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկոռնյուին Ֆրանսիայի վարչապետ նշանակվելու առթիվ։ Վարչապետն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լեկոռնյուին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ նրան հաջողություններ ժողովրդին ծառայելու այս կարևոր առաքելության մեջ ։

Հայաստանը վճռական է շարունակել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդումը ռազմավարական գործընկերության ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը։

Leave a Comment