Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ – Live News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Հագվի) իրականացված ստուգման ընթացքում պարզել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձևվող հոսքայնության հնարավորությունը, պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ … Read more

«Գանձակ կաթ»-ի «Լոռի պանիր»-ը վտանգավոր է. ՍԱՏՄ – Live News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աշոտ Հարությունյանին պատկանող կաթնամթերքի («Գանձակ կաթ» ապրանքանիշ) արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գանձակ բնակավայր) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Տեսչական մարմնից հայտնում են, որ փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ «աղիքային ցուպիկի … Read more

ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Թուրքիայի տարածքով այլ երկրներ … Read more

Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը – Live News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ նմուշները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր … Read more

Ինչպե՞ս ամռանը խուսափել աղիքային վարակներից․ ՍԱՏՄ խորհուրդներ – Live News

Ամռանը, օդի բարձր ջերմաստիճանի և սննդամթերքի անվտանգության կանոնների խախտման գործոններով պայմանավորված, մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։ Աղիքային վարակներից խուսափելու համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման որոշ պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները։ Աղիքային վարակների բռնկման հիմնական պատճառներն են՝ սննդամթերքի … Read more

Դաբաղ հիվանդության կանխարգելման սիմուլյացիոն վարժանք՝ Մառնեուլում ու Բերդավանում

Դաբաղ հիվանդության կանխարգելման մեթոդների, համակարգված արձագանքման եղանակների, անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ այս անգամ խոսվել է Վրաստանի և Հայաստանի սահմանակից բնակավայրերում կազմակերպված համատեղ քննարկման և անդրսահմանային գործնական ուսուցման մեթոդի՝ սիմուլյացիոն վարժանքի միջոցով։Տեսչական մարմնից հայտնում են, որ վարժանքին մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։Վրաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների, միջազգային … Read more

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԵՐԵՎ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ – Live News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ – հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է … Read more

ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել – Live News

24News․  ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել։ Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, և ըստ այդմ՝ կփորձենք կարգավորումներն իրականացնել․ արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն։ Այս մասին 24News-ին ասաց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող … Read more

Ռոսսելխոզնադզորի փորձագետները կստուգեն հայկական ջերմոցներն ու ձկնաբուծարանները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստանում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների մասնագետների հետ համատեղ ստուգումներ կիրականացվեն բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ Տեսչական մարմնից հայտնում են, որ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել քննարկում «Ռոսսելխոզնադզոր»-ի և … Read more

Աբովյանի «Պիցցա Տաշիր»-ի արտադրական գործունեությունը ևս կասեցվեց – Live News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. ի մասնավորի՝ – սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, – սննդի … Read more