Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տիգրան Պետրոսյան 9/5) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, բացառվի օդից փոխանցվող աղտոտումը և … Read more

«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է – Live News

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Անդակո» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում (Երևան, Իսակովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշներ են վերցվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։Համաձայն հետազոտության արդյունքների արձանագրության՝ «Աղցան Չերի ձիթապտղով» և «Աղցան Արև» արտադրատեսակների նմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ (S. Aureus) ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության … Read more

«Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակը վտանգավոր է. Արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Զովետի» ՍՊ ընկերությունում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է … Read more

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ: Այս մասին հայտնել է ՍԱՏՄ-ը՝ հրապարակելով տեսանյութ։

ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում» – Live News

ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում»: Այս մասին Սպուտնիկ Արմենիային ասաց կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանը: «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել։ Թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ «Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի … Read more

ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական տեղեկատվություն չի ստացել – Live News

Համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։ … Read more

Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյանի «Բասենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Ի մասնավորի՝ – սննդի կառույցում առկա արհեստական օդափոխության համակարգը եղել է անսարք, – պատերը չեն ունեցել հարթ մակերես, եղել են բորբոսնած, ինչը կանխարգելել է … Read more

Կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ որոշ արտադրատեսակների արտադրությունը: Որոշման հիմքը լաբորատոր հետազոտությամբ արձանագրված անհամապատասխանություններն են։ Փորձաքննության ներկայացված «տավարի մսից պատրաստված ֆարշ քյաբաբի» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակ (ՄԱՖԱնՄՔ)», «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ (ԱՑԽՄ)», «ախտածին … Read more

«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքները չեն համապատասխանել սահմանված պահանջերին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին (ք․ Երևան) պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում, որի

Կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊ ընկերությանը պատկանող (Արմավիրի մարզ, Քարակերտ բնակավայր) կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով «Ջաջուռ»» արտադրատեսակի, արտադրության կասեցումը: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։