Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման համար Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 25 մլն դոլար

1910 թվականին Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ կառուցված կաթողիկոսական նստավայրի վերանորոգման մեկնարկը տրվեց 2010 թվականին ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարպետյան ընտանիքի շնորհիվ։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։ «Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար բարերար Սամվել Կարապետյանը 25 մլն դոլար նվիրաբերեց։Մեծածավալ վերանորոգման աշխատանքները տևեցին 9 տարի։  2019 թ. սեպտեմբերին  տեղի ունեցավ հիմնանորոգված … Read more

Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին

Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով մասնակցելու մասին։ Նարեկ Կարապետյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք է ստեղծվում։ «Մեր ժողովուրդը մեզանից միասնություն է ցանկանում։ Միասնությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն։ Միասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը»,- նշել է Կարապետյանը։

Երկրի հեռացող ղեկավարությունը պառակտում է մեր ազգը և խոսքի պատերազմ է վարում․ Սամվել Կարապետյան

Մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։ Այս մասին հայտարարել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Ձեզ ենք ներկայացնում Կարապետյանի ուղերձն ամբողջությամբ․ «Ցավալի է, թե ինչպես է երկրի գլխին ժամանակավորապես կանգնած մեկը վախ և պառակտում սերմանում՝ իշխանությունը պահելու նպատակով։ Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից և վախի մթնոլորտից։ Ես ձեզ խոստանում եմ, որ … Read more

Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում. փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ ««Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը … Read more

Միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով․ Սամվել Կարապետյան

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։ Ցավալի է, թե ինչպես է երկրի գլխին ժամանակավորապես կանգնած մեկը վախ և պառակտում սերմանում՝ իշխանությունը պահելու նպատակով։ Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից և վախի մթնոլորտից։ Ես ձեզ խոստանում եմ, որ որպես վարչապետ՝ կմիավորեմ … Read more

ՀԷՑ-ի սեփականատեր Ս.Կ.-ի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սեփականատեր Ս.Կ.-ի, վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, … Read more

Ավարտվել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է Սամվել Կարապետյանի ու վերջինիս պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ի և Ա.Խ.-ի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և նրան պատկանող ընկերությունների գործունեությունը ղեկավարած Վ.Թ.-ն և Ա.Խ.-ն մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 841 մլն 330 հզր 78 ՀՀ դրամ հարկեր վճարելուց … Read more

Էդ գելերի մեջ ո՞նց կարա Նիկոլը բանակցի, կա՞ մի բան, որ Սամվել Կարապետյանը վատ է արել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։ Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։ Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։ «Ուժեղ Հայաստան» … Read more

Հասնելու ենք ուժեղ խաղաղության․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Սյունիքում են

Մարտի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով մեկնեցին Սյունիքի մարզ։ Առաջին կանգառը Սիսիան քաղաքն էր, որտեղ տեղի ունեցավ կուսակցության անդամների հանդիպումը կուսակցության Սիսիան համայնքի համակիրների հետ։ Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը սիսիանցիներին ներկայացրեց կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնտեսական և անվտանգային ծրագրերը՝ միաժամանակ ներկայացնելով Սամվել Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելու պատճառները. «Այլընտրանք ունենալով … Read more

Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)

«Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր»,- ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը և թվարկում։ Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն ու ժամանակակից ամրաշինական համակարգ Մի քանի շերտ օդային պաշտպանություն Սա հնարավոր է, սա լինելու է շատ շուտով Ուժեղ Հայաստանում, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։