Մենք ապրում ենք ծուռ հայելիների աշխարհում, որտեղ ամեն ինչի համար քրեական գործը պատրաստ է. Լևոն Սարգիզով
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերջերս ներկայացրեց անվտանգային նոր հայեցակարգ՝ «Ուժեղ խաղաղություն» խորագրով։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 2-ին, YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք կուսակցության ներկայացուցիչ Լևոն Սարգիզովի հետ։ Հարցազրույցում անդրադարձել ենք անվտանգության ծրագրի հիմնական ուղղություններին՝ դիվանագիտությունից մինչև բանակի արդիականացում և ռազմարդյունաբերության զարգացում։ Քննարկել ենք նաև ներքաղաքական լարվածությունը, երիտասարդների թիրախավորման և հասարակության պառակտման դեպքերը։ Մանրամասն՝ տեսանյութում։