Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին — Armsport.am

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ին հայտնել է, որ իր ապագայի մասին հարցը ակումբում կքննարկվի Ռուսաստանի առաջնության վերջին խաղից հետո։ «Կրասնոդարը» շաբաթ օրը ՄԻՐ ՌՊԼ-ի 29-րդ տուրի արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» նկատմամբ։ 24-ամյա Սպերցյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է և «Կրասնոդարի» սան, ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի … Read more

Իվուն վնասվածք է ստացել․ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտը լքել է պատգարակով

Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն սրունքի մկանի վնասվածք է ստացել ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Խիմկիի» դեմ խաղի 34-րդ րոպեին (3:2)։ 25-ամյա կիսապաշտպանը խաղադաշտը լքեց պատգարակի օգնությամբ, երբ հաշիվը հավասար էր՝ 1:1։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Օլեգ Իվանովը։ Փոխարինվելուց առաջ Իվուն մի քանի անգամ դիմել է բժշկական օգնության՝ դաշտի կենտրոնում տեղի ունեցած … Read more

Ռուսական որ ակումբների հայ ֆուտբոլիստներն են հրավիրվել ազգային հավաքական

Հայաստանի ազգային հավաքականն առաջիկայում երկու ստուգողական հանդիպում կանցկացնի։  Ըստ Metaratings.ru-ի՝ հավաքական են հրավիրվել Ռուսաստանի ակումբներում հանդես եկող հինգ ֆուտբոլիստներ՝ Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ»), Էդգար Սևիկյանը («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին») և Տիգրան Ավանեսյանը (Տուլայի «Արսենալ»): Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ: 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը Հայաստանը … Read more

Կրասնոդարը հաղթեց և մոտեցավ չեմպիոնությանը — Armsport.am

«Օրենբուրգը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Կրասնոդարին» ՌՊԼ-ի 29-րդ տուրի խաղում և կորցրեց ՌՊԼ-ում մնալու հնարավորությունը։ Հանդիպումը կայացավ այսօր Օրենբուրգում։ «Կրասնոդարի» գոլերը խփեցին Ջոն Կորդոբան և Լուկաս Օլասան, իսկ «Օրենբուրգի» միակ գոլի հեղինակը Բրայան Մանսիլյան էր։ Էդուարդ Սպերցյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվել երկրորդ խաղակեսի վերջնամասում։ «Կրասնոդարը» 64 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի … Read more

Մոստովոյը նշել է ՌՊԼ-ի այս մրցաշարնի լավագույններին — Armsport.am

Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն խաղացողների մասին՝ ընդգծելով, որ վերջնական գնահատականը պետք է տրվի միայն չեմպիոնի հայտնի դառնալուց հետո։ «Եթե «Կրասնոդարը» դառնա չեմպիոն, ապա լավագույններից կլինեն Ջոն Կորդոբան և Էդուարդ Սպերցյանը։ Այս փուլում կարելի է որոշ բաներ գնահատել, բայց վերջնական պատկերը կերևա մրցաշրջանի ավարտին։ Սպերցյանը … Read more

Էդուարդ Սպերցյանը՝ եվրոպական թոփ ակումբի շեմին. ո՞ւր կարող է տեղափոխվել Կրասնոդարի կիսապաշտպանը

Սպերցյանի անունը գնալով ավելի հաճախ է հայտնվում ֆուտբոլային մեդիայում, և դա պատահական չէ։ Էդուարդը համարվում է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և ընթացիկ մրցաշրջանում շարունակում է ապացուցել իր մակարդակը։ Չնայած ԲԿՄԱ-ի դեմ անհաջողությանը, «Կրասնոդարը» մնում է չեմպիոնական պայքարում։ Այս ֆոնին ավելի հաճախ է հնչում գլխավոր հարցը՝ ի՞նչ է լինելու հետո։ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները վաղուց … Read more

Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է — Armsport.am

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ է արդեն խճճվել տարբեր վարկածների մեջ՝ թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց «Զենիթ», չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։ «Ինչու՞ Թիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ»։ Ես ինքս էլ եմ խճճվել վարկածների մեջ։ Սկզբում ասում էին՝ խնդիրը «Լոկոմոտիվն» է, որ նրանք շատ փող էին … Read more

Ես նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում․ Կավազաշվիլին՝ Սպերցյանի մասին

«Սպարտակի» նախկին դարպասապահ Անզոր Կավազաշվիլին Vprognoze.ru-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին՝ խոսելով նրան եվրոպական ակումբում տեսնելու հեռանկարի մասին։ «Ես նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում։ Բայց որպեսզի նա ավելի լավ խաղա, պետք է փորձի իրեն եվրոպական ակումբում», — ասել է Կավազաշվիլին։ 25-ամյա Սպերցյանը, որը «Կրասնոդարի» ավագն է, ընթացիկ … Read more

Վերլուծություն կանենք․ Սպերցյանը՝ ԲԿՄԱ-ից կրած պարտության մասին — Armsport.am

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում նշել է, որ թիմը պետք է հանգիստ մոտենա Ռուսաստանի առաջնության մնացած խաղերին՝ ցանկալի արդյունք ապահովելու համար։ ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Սպերցյանը խոստովանել է, որ դժվար է անմիջապես գնահատական տալ. «Չեմ ուզում էմոցիաներով ավելորդ բան ասել։ Պետք է վերլուծել խաղը։ Ընդհանուր առմամբ, … Read more

Կրասնոդարը պարտվեց ԲԿՄԱ-ին․ Չեմպիոնության համար մրցավազքն էլ ավելի սրվեց

ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա պարտություն կրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ից՝ 0-1 հաշվով։ Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Կրասնոդարը» չկարողացավ այս տուրում ապահովել չեմպիոնական տիտղոսը։ Դա հնարավոր կլիներ, եթե նրանք հաղթեին մոսկովյան թիմին, իսկ «Զենիթը» պարտվեր Մախաչկալայի «Դինամոյին» (սակայն պետերբուրգյան թիմը հաղթեց 1-0 հաշվով): Առաջնության ավարտին մնացել է երկու տուր, և «Կրասնոդարը» պահպանում է առաջատարի դիրքը ՌՊԼ-ում՝ … Read more