Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. Պեսկով

Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, դա միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ: Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ … Read more

Հայաստանը ՌԴ-ից վառելիքի ու ադամանդի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով նամակ չի ստացել

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է տարածել, թե իբր Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե երկիրը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Պարբերականը գրել է, թե Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մայիսի 25-ին նման բովանդակությամբ նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ «Արմենպրես»-ի հետ … Read more

Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով

27 Մայիս, 2026 13:42 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումներն առաջիկայում չեն սպասվում, դրանք արդեն վերջերս են եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Ոչ, դրանք վերջերս են եղել, վերջերս են եղել, դեռ նման ծրագրեր չկան»,-ասել Է … Read more

ԱՊՀ-ն սկսել է Համագործակցության համաձայնագրերից Մոլդովայի դուրս գալու ընթացակարգը

ԱՊՀ գործադիր կոմիտեն ստացել է Մոլդովայի դիմումը՝ Համագործակցության հիմնական համաձայնագրերից դուրս գալու մասին, սակայն Քիշնևը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել համագործակցության տնտեսական ասպեկտը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։  «Մոլդովան մեզ ծանուցել է։ Մենք սկսել ենք ընթացակարգը։ Այն կտևի մեկ ամբողջ տարի։ Բայց նաև հնչել է հայտ Քիշնևից, որ նա ցանկանում է մնալ ԱՊՀ տնտեսական … Read more

Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը նպատակամղված է  զարգացնել տնտեսական և հումանիտար համագործակցությունը Հայաստանի հետ։ Լրագրողներին այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել տնտեսական և հումանիտար հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք նպատակամղված ենք փոխադարձ հարգանքի հիման վրա այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների հետ կապված հարցերի լուծմանը»,- ասել է Մարիա Զախարովան։

ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը չի բացառել, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել, եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։ Հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Կուզենայի նախազգուշացնել բոլոր այն գործիչներին, որոնք այսօր փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը սկսի հեռանալ Հայաստանից։ Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս … Read more

Գյումրիում երեկ իրականությունն այլ բան ցույց տվեց, ահազանգեր ունենք (տեսանյութ)

Հյուրը իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում Ուկրաինայի թեմայով ԵՄ գագաթնաժողովը. Սերգեյ Լեբեդև

ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում Ուկրաինայի թեմայով ԵՄ գագաթնաժողովը և ԵՄ-ի նկատմամբ իր դիրքորոշումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով, և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և … Read more

Հայաստանը Ղարաբաղի hակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Շոյգու

Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ՀԱՊԿ օգնություն չի խնդրել: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Հայաստանի կողմից այդ հակամարտությունում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ հարցում չի եղել»,- ասել է Շոյգուն՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո։

Արևմուտքը ԱՊՀ-ում թվային գործիքներ է ներդնում՝ բնակչության տրամադրության և վարքագծի վրա ազդելու. ՌԴ ԱԴԾ

Արևմտյան հետախուզությունը «գունավոր հեղափոխության» սցենարներ իրականացնելու նպատակով ԱՊՀ-ի ներսում հասարակական տրամադրությունների և վարքագծի վրա ազդելու համար գործիքներ է ներդնում։ Այս մասին հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստում։ «Փաստորեն, խոսքը այս կամ այն երկրի առանձնահատկությունները հաշվի առնելով ԱՊՀ-ում քաղաքացիների տրամադրության և վարքագծի վրա մանիպուլյացիոն ձևով … Read more