Հրատապ եթեր. Նիկոլի սելֆին նոր աղետ է բերում (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում
Հայաստանից որոշ ապրանքների մատակարարումների սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության, այդ թվում՝ գնաճի վրա։ Խոսքը խորշային ապրանքների մասին է։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես պատրաստ եմ մեր շուկաների մասով ասել, որ մեր շուկաների վրա, իհարկե, ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցնում էին, թե ինչ … Read more
Ռուսաստանի դեմ Ուկրաինայում փաստացի պատերազմում է ընդհանուր առմամբ 56 երկիր՝ ապահովելով անօդաչու թռչող սարքերի թռիչքային առաքելությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես այստեղ չէի առանձնացնի Գերմանիային, որովհետև, ընդհանուր առմամբ, 56 երկիր փաստացի պատերազմում է մեր դեմ։ Մենք միայն անօդաչու թռչող սարքերի մասին չենք խոսում», – ասել է … Read more
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք, ցանկության դեպքում, կարող են զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ո՛չ, առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, հրաշալիորեն կարող են զրուցել գագաթնաժողովի շրջանակներում»,- նշել է Պեսկովը։ «Դա … Read more
Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը։ «Ռոսպոտրեբնադզորը» հրահանգ է տվել «Անկեղծ նշան» պետական պիտակավորման համակարգի օպերատորին՝ կասեցնելու դրանց վաճառքը, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Պատճառը արտադրողի կողմից պարտադիր տեխնիկական կարգավորման պահանջների խախտումն է։ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանում արգելափակվել է «Ջերմուկի» 38,4 միլիոն շշի վաճառքը՝ ինչպես մանրածախ, այնպես էլ առցանց վաճառքում։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները ուրբաթ օրը կքննարկեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Վաղը տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այս հարցը որոշ չափով կքննարկվի», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսի մասին հարցին։ Պուտինը պետական այցով Ղազախստանում է մայիսի 27-ից 29-ը։ … Read more
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հայտարարություն Ռուսաստանի և Ղազախստանի ժողովուրդների բարեկամության և բարիդրացիության յոթ հիմքի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ժողովուրդների բարեկամության և բարիդրացիության յոթ հիմքի մասին համատեղ հայտարարության մեջ մատնանշված են երկկողմ համագործակցության ողջ համալիրի հետևողական ամրապնդման … Read more
Ռուսաստանը չի կարողանա շարունակել Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել նախկին գներով, եթե երկիրն անդամակցի ԵՄ-ին։ «ТАСС»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։ «Եվրոպայում նույն գազի գինը բազմապատիկ ավելի բարձր է։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է։ Այդ պատճառով ես գրել եմ իմ գործընկերոջը, որպեսզի բոլորը նախապես իմանան, թե ինչպես … Read more
ՌԴ-ն ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք գյուղմթերքի ներմուծման վրա։ Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ մայիսի 30-ից ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից թարմ բանջարեղենի և մրգերի ներմուծումը՝ մինչև համապատասխան անվտանգության արձանագրությունների մշակումը։ Սահմանափակումները վերաբերում են լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչ բանջարեղենին և ելակին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում «ՀՀ դրոշը իջեցնելու» և ժամանակ չվատնելու առաջարկը անվանել է հիմարություն։ «Սա լրագրողներից լսածս ամենահիմար հայտարարությունն է», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ ԵԱՏՄ գագաթնաժողովում հայկական դրոշը իջեցնելու և ժամանակ չվատնելու։