Այն միտքը, որ առանց Հայաստանի ԵԱՏՄ չի լինի, մեղմ ասած, չափազանցություն է․ ՌԴ տնտեսական զարգացման նախարար

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը դժվարություններ չի ստեղծի Ռուսաստանի համար։ «Այնուամենայնիվ, եթե գնահատենք այս մատակարարումները Միության մյուս երկրների շուկաների վրա դրանց տնտեսական ազդեցության տեսանկյունից, դրանց նշանակությունը չի կարող նշանակալի համարվել։ Ռուսաստանի և աշխարհի միջև առևտրի ընդհանուր շրջանառության մեջ Հայաստանի բաժինը չի գերազանցում 0.9%-ը։ ԵԱՏՄ մյուս երկրների համար այս … Read more

ՌԴ-ն ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել ՀԿԵ-ում, Հայաստանի պահանջներն անհիմն են․ Ռեշետնիկով

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն անհիմն է համարել Հայաստանի պահանջները «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) վերաբերյալ լրացուցիչ վճարումներ կատարելու մասով։ Նա ընդգծել է, որ ՀԿԵ-ն «անվճար» ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում Ռուսաստանը ներդրել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում թարմացնելով շարժակազմն ու զարգացնելով ենթակառուցվածքները։ Նախարարի խոսքով՝ եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, ինչի հետևանքով … Read more

Հայաստանի համար գազի հարցը զգայուն է. Ռեշետնիկով – Live News

Գազի հարցը Հայաստանի համար զգայուն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: «Գազի վերաբերյալ հարցերն ավելի զգայուն կլինեն։ Խնդիրը իրադարձությունների բացասական զարգացումը կանխելն է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Հայաստանի բռնած ճանապարհը կհանգեցնի ԵԱՏՄ-ում գտնվելու անհնարինությանը։

ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարումների uահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա ՌԴ-ի տնտեսության վրա. ՌԴ տնտեսական զարգացման նախարար

Հայաստանից որոշ ապրանքների մատակարարումների սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության, այդ թվում՝ գնաճի վրա։ Խոսքը խորշային ապրանքների մասին է։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Ես պատրաստ եմ մեր շուկաների մասով ասել, որ մեր շուկաների վրա, իհարկե, ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցնում էին, թե ինչ … Read more