Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին

Փետրվարի 5-ին կշարունակվեն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։ Հիշեցնենք,

Ֆրանսիայի ազգային ժողովում բանաձև կներկայացվի Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակման վերաբերյալ

Free Armenian Hostages  Լորան Վոկիեն, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից այսօր՝ ժամը 18:00-ին, Ազգային ժողովում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին։

Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձը ՔՊ-ի ներսում բավականին ազդեցիկ դեր կարող է ունենալ, եթե վերադառնա. Մեսրոպ Առաքելյան

«Ցավոք, այն վարքագիծը, որ այդ մարդը որդեգրել է՝ գտնվելով ադրբեջանցիների ճնշման և վերահսկողության ներքո, ՀՀ իշխանության ու քարոզիչների մեծ մասը շատ ավելի վատ վարքագիծ է դրսևորում Բաքվի բանտում գտնվող գերիների նկատմամբ, քան այդ մարդն է արել»,– ասում է Մեսրոպ Առաքելյանը։ – Ինչքան էլ ՀՀ իշխանությունները ներկայացնում են, որ այդ մարդիկ են խնդրել, որ տեղափոխվեն Հայաստան, … Read more

Արցախից եկած 11 հայերի մի մասի վրա խոշտանգման հետքեր կան. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է պատմում

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեղեկություններով՝ Արցախից ՀՀ տեղափոխված 11 հայերը վերջին մի քանի ամիսներին պահվել են «Դղյակ» հյուրանոցում՝ սահմանափակումների տակ։ «Վերջին ամիսներին ընտանիքների անդամների հետ շփման բացակայության պայմաններում են եղել այդ անձինք․ եթե մինչ այդ հնարավորություն ունեին խոսել ընտանիքի անդամների հետ, վերջին շրջանում չունեին այդ հնարավորությունը։ Մի մասի վրա կան խոշտանգման, բռնության հետքեր, մի մասի … Read more

«Արցախից վերադարձածներից երեքը հոգեբուժական հաստատություններում են՝ բուժզննման նպատակով: Ծանր վիճակում գտնվողներ չկան»

«Ազատություն». Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում՝ այս հայերն ինչո՞ւ հեռացան Արցախից: Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է … Read more

Free Armenian Hostages-ը կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին․ հայտարարություն

Free Armenian Hostages քաղաքացիական հասարակության շարժումը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին վերահաստատել միջազգային իրավունքը և ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին։ 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի վերջնաժամկետի՝ 2026 թվականի հունվարի 31-ի նախօրեին կապ է հաստատվել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ, ովքեր իրավունք ունեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների։ Արշավը նրանց կոչ է արել … Read more

Ի՞նչ կզգա Ռուբեն Վարդանյանը, երբ սա տեսնի. Արսեն Ջուլֆալակյան

Հունվար 23,2026 15:26 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ կզգա Ռուբեն Վարդանյանը, երբ սա տեսնի:Չնայած՝ 2021թ.-ից շատերս նման պատկերների ականատես եղանք՝ մեր ընկերների (արդեն նախկին) մասնակցությամբ: Հաճույքով հարաբերվել մեկի հետ, որն ընկերոջդ գերեվարության գլխավոր մեղավորն է (Արցախի և մնացած հանցագործությունների մասին էլ չասեմ): … Read more

Ինչպես են Հայաստանում արված հարցազրույցները հայտնվել ադրբեջանական ֆիլմում. «Հետք»

«Հետք». Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են՝ չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։ Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TPTM Media Spain ֆիլմարտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո … Read more

Ադրբեջանը մոլորեցրե՞լ է փորձագետներին՝ դրդելով նրանց մասնակցել Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմին

Civilnet. «Օլիգարխի նախագիծը» (the Oligarch’s Design) վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Բաքվում՝ դեկտեմբերի 20-ին։ Ֆիլմը ներառում է օտարերկրյա փորձագետների, հայտնի հետաքննող լրագրողների և հայ հասարակական գործիչների հետ հարցազրույցներ։ Այն ներկայացվում է որպես հետաքննական վավերագրական ֆիլմ և խիստ բացասական լույսի ներքո է ներկայացնում գործարար Ռուբեն Վարդանյանին, որը ներկայում դատվում է Ադրբեջանում։ Ֆիլմում առաջ է քաշվում այն թեզը, … Read more

Բաքվում պահվող հայ գերիների կրոնական դաջվածքներն այրել են, արգելել Աստվածաշնչի փոխանցումը. Սիրանուշ Սահակյան

-Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Հայ ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների, ունի նաեւ կրոնական ասպեկտ: Գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ: … Read more