«Աշխարհում դեռևս պահպանվում են շահեր, որոնք հաճախ խոչընդոտում են ցեղասպանության հանցագործությունների լիարժեք կանխարգելմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն»

1948 թ. դեկտեմբերի 9-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան: Այս փաստաթուղթը ծնվել է մարդկության խղճի խորը ցնցումներից, որոնք արձանագրվել են 20-րդ դարի առաջին կեսի ամենադաժան իրադարձությունների հետևանքով, հատկապես՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությամբ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հոլոքոստի սարսափների արդյունքում: Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը … Read more

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփվեց Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողը

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և ցեղասպանություն եզրույթի հեղինակ, միջազգային իրավունքի ականավոր գործիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ այսօր՝ հունիսի 24-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողի` Հուշապատում զետեղման և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի նշան ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում նրա ունեցած մեծ ավանդի։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի գործերի … Read more

Գիրքը Նեմեսիս գործողության մասին է, որի թիրախում հայտնվեցին Հայոց ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներն և իրականացնողները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ, մարդու իրավունքների պաշտպան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի «ԵՍ ՍՊԱՆԵՑԻ, ԲԱՅՑ ԵՍ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԶՈՀԵՐԻ ՎՐԵԺԸ և ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ» գրքի շնորհանդեսը: Գիրքը 20-րդ դարի ամենաարտասովոր և գաղտնի առաքելություններից Նեմեսիս գործողության մասին է, որի թիրախում հայտնվեցին Հայոց ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներն և իրականացնողները։ Գրքում ներկայացված են այդ գործողության … Read more