Քառալեզու պատկերագիրք

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերջերս հրատարակեց Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ցուցադրության պատկերագիրքը՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Ծավալուն փաստավավերագրական նյութերով, ժամանակի մամուլի անդրադարձով հարուստ այս հատորում մատչելի ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, դրա հետեւանքները հայ ժողովրդի համար: Պատկերագիրքը ներառված է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելող պատվիրակություններին ու բարձրաստիճան հյուրերին տրվող գրքերի ցանկում: Թանգարանը տեղեկացնում է, որ պատկերագրքի

Բրենդան Հենրեհենը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ … Read more

Գիրքը Նեմեսիս գործողության մասին է, որի թիրախում հայտնվեցին Հայոց ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներն և իրականացնողները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ, մարդու իրավունքների պաշտպան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի «ԵՍ ՍՊԱՆԵՑԻ, ԲԱՅՑ ԵՍ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԶՈՀԵՐԻ ՎՐԵԺԸ և ՆԵՄԵՍԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ» գրքի շնորհանդեսը: Գիրքը 20-րդ դարի ամենաարտասովոր և գաղտնի առաքելություններից Նեմեսիս գործողության մասին է, որի թիրախում հայտնվեցին Հայոց ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներն և իրականացնողները։ Գրքում ներկայացված են այդ գործողության … Read more