ՀՀ-ն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում. առաջարկը հավանության է արժանացել

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:  Հանձնարարվել է ՀՀ  արտաքին գործերի նախարարին և ՀՀ պաշտպանության նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:  Համաձայնագրով նախատեսվում է, որ Կողմերն իրականացնելու են լիազորված մարմինների ղեկավարների մակարդակով հանդիպումներ, որի ընթացքում իրականացվելու են ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության արդյունավետության, … Read more

Հայաստանը և Ղազախստանը պատրաստվում են համագործակցել ռազմական հետախուզության ոլորտում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է հաստատել նոր համագործակցության համաձայնագիր Ղազախստանի հետ։ Վաղը կայանալիք նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման հարցը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները կարող են զարգանալ և խորանալ։ Հայաստանը և Ղազախստանը համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցներում։ … Read more