Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ • Tribune.am

Ղազախստանի նախագահ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Տոկաևը։ Տոկաևը ողջ հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետականության զարգացման ճանապարհին, ինչպես նաև խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն:

Հայաստանը և Ղազախստանը պատրաստվում են համագործակցել ռազմական հետախուզության ոլորտում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է հաստատել նոր համագործակցության համաձայնագիր Ղազախստանի հետ։ Վաղը կայանալիք նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման հարցը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները կարող են զարգանալ և խորանալ։ Հայաստանը և Ղազախստանը համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցներում։ … Read more