Հայաստանը և Ղազախստանը պատրաստվում են համագործակցել ռազմական հետախուզության ոլորտում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է հաստատել նոր համագործակցության համաձայնագիր Ղազախստանի հետ։ Վաղը կայանալիք նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման հարցը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները կարող են զարգանալ և խորանալ։ Հայաստանը և Ղազախստանը համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցներում։ Երկու պետություններն էլ անդամակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ երկու երկրների պաշտպանության գերատեսչությունները արդեն ունեն համագործակցության փորձ։ Պարբերաբար անցկացվում են խորհրդակցություններ։ Կատարվում են փոխադարձ այցեր և հանդիպումներ։

Leave a Comment