ՈՒԵՖԱ-ն «հեռացրել է» Բարսելոնային անարդարացիորեն պատժելու մեջ կասկածվող մրցավարին
Շիմոն Մարցինյակը մայիսի 31-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի և «Ինտեր Միլանի» միջև եզրափակիչ խաղը սպասարկելու համար գլխավոր թեկնածուն էր, սակայն ՈՒԵՖԱ-ն զարմանալիորեն նրան հանել է մրցաշրջանի ամենակարևոր խաղի մրցավարների ցուցակից։ Marca-ի տվյալներով՝ որոշումը կապված է Մարցինյակի վիճահարույց գործողությունների հետ «Ինտեր»-«Բարսելոնա» կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Նշվում է, որ մրցավարն անարդարացիորեն է վարվել Լա Լիգան ներկայացնող թիմի հետ։ … Read more