Մանչեսթեր Յունայթեդի լեգենդը ժամանել է Հայաստան. սպասվում է ֆուտբոլային միջոցառում
Անգլիայի Պրեմիեր լիգայի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան այս օրերին գտնվում է Հայաստանում։ Հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին, «Փյունիկ» ակումբի մարզաբազայում տեղի կունենա միջոցառում Էվրայի մասնակցությամբ։ Նախատեսվում են վարպետության դաս «Փյունիկի» սաների համար, ինքնագրերի սեսիա և ֆուտբոլային մարտահրավերներ երկրպագուների հետ։ Միջոցառումը կազմակերպվում է YoHealth-ի աջակցությամբ, որի դեսպանն է Պատրիս Էվրան։ … Read more