Որքան են վաստակել ՊՍԺ-ն ու Ինտերը ՉԼ-ի այս մրցաշրջանում — Armsport.am

Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո ՊՍԺ-ն ՈՒԵՖԱ-ից կստանա գրեթե 150 միլիոն եվրո մրցանակային գումար (148,4 մլն)։ Ըստ Football Meets-ի, այս գումարը ներառում է նաև չորս միլիոն եվրոն, որը թիմը կստանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպման համար։ ՉԼ-ի եզրափակիչում հաղթանակի համար թիմը վաստակել է 6,5 մլն եվրո։ «Ինտերն» այս մրցաշրջանում վաստակել է 136,6 միլիոն եվրո։ Լոնդոնի … Read more

ՊՍԺ-ի նախագահն ասել է՝ որ հանդիպումը շրջադարձային դարձավ թիմի համար այս մրցաշրջանում

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակից (5-0) հետո իր զգացմունքներով։ Փարիզյան գրանդը վերջապես հասավ այն ամենին, ինչի մասին երազել էր տարիներ շարունակ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ամենահեղինակավոր եվրագավաթը։ «Եթե հանդիպումից առաջ ինձ ասեիք, որ մենք կհաղթենք 5-0 հաշվով, ես կասեի, որ դա անհնար է։ «Մանչեսթեր Սիթիի» հետ … Read more

Վերջապես, մենք դա արեցինք, հիանալի զգացողություն է․ Էնրիկե — Armsport.am

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչպես է իր թիմը կարողացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով հաղթել Միլանի «Ինտերին» (5-0): Փարիզցիները տարան իրենց երկար սպասված առաջին հաղթանակը մրցաշարում: «ՊՍԺ-ն երբեք չէր հաղթել Չեմպիոնների լիգան, և ես փորձեցի նվազեցնել թիմի վրա ճնշումը հանդիպումից առաջ: «Ինտերը» շատ ուժեղ մրցակից է, բայց մենք հիանալի էինք պրեսինգ … Read more

Դա իմ Ինտերը չէր․ Ինձագի — Armsport.am

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից կրած խոշոր հաշվավ պարտությունից հետո (0-5): «Դա իմ «Ինտերը» չէր, մենք նման չէինք ինքներս մեզ և դա հիանալի հասկանում ենք: Բայց դա չի փոխում իմ հպարտությունը այս տղաների և նրանց ամբողջ աշխատանքի համար: Մենք հանդիպեցինք մի թիմի, որն արժանիորեն … Read more

Որոշվեցին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման մասնակիցները — Armsport.am

2025 թվականի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակիցները որոշվել են։ Գավաթի համար հանդիպումը կկայանա ֆրանսիական ՊՍԺ-ի և անգլիական «Տոտենհեմի» միջև։ Հիշեցնենք, որ Սուպերգավաթի հանդիպումն անցկացվում է նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողի միջև։ Շաբաթ օրը՝ մայիսի 31-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվվ հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ (5-0) և նվաճեց մայրցամաքի գլխավոր ակումբային գավաթը։ … Read more

Էնրիկեն Չեմպիոնների լիգայում հաղթանակը նվիրել է իր դստեր հիշատակին — Armsport.am

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 2024/2025 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը նվիրել է իր դստերը՝ Քսանային, որը մահացել է օստեոսարկոմայից 2019 թվականին, երբ նա ինը տարեկան էր։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշարի եզրափակչում փարիզեցիները հաղթեցին «Ինտերին» 5-0 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո, երբ տոնակատարություններն արդեն սկսվել էին, Էնրիկեն փոխել է իր համազգեստը և խաղադաշտ դուրս եկել … Read more

Մբապեն արձագանքել է ՊՍԺ-ի հաղթանակին ՉԼ-ում — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆարնսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ի պատմական հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ «Վերջապես եկավ այս մեծագույն օևը։ Հաղթանակը տարվեց ակումբի կարգավիճակին համապատասխան ձևով։ Շնորհավորում եմ, ՊՍԺ», — գրել է Մբապեն սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ ֆրանսիացին անցյալ ամռանը ՊՍԺ-ից տեղափոխվեց «Արքայական ակումբ»՝ որպես ազատ գործակալ։ Ի դեպ, Կիլիան Մբապեն դեռ չի հաղթել այս մրցաշարում։ ՊՍԺ-ն … Read more

ՊՍԺ-ն ամենախոշոր հաշվով հաղթանակն է տոնել ՉԼ-ի եզրափակիչների պատմության մեջ

Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5-0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Այս հաղթանակը Եվրոպայի Չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ ամենախոշորն է։ Մինչ այդ երեք թիմեր եզրափակիչներում հաղթել էին 4 գոլի տարբերությամբ․ դա արել էին «Բավարիան», «Ռեալը» և … Read more

Հայտնի է ՊՍԺ – Ինտեր հանդիպման լավագույն ֆուտբոլիստը — Armsport.am

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Դուե Դեսեիրեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Ինտերի» դեմ եզրափակիչի (5։0) լավագույն ֆուտբոլիստ։ 19-ամյա խաղացողը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը եզրափակիչում 5։0 հաշվով ջախջախեց «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։