Մբապեն արձագանքել է ՊՍԺ-ի հաղթանակին ՉԼ-ում — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆարնսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ի պատմական հաղթանակը Չեմպիոնների լիգայում։

«Վերջապես եկավ այս մեծագույն օևը։ Հաղթանակը տարվեց ակումբի կարգավիճակին համապատասխան ձևով։ Շնորհավորում եմ, ՊՍԺ», — գրել է Մբապեն սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին անցյալ ամռանը ՊՍԺ-ից տեղափոխվեց «Արքայական ակումբ»՝ որպես ազատ գործակալ։ Ի դեպ, Կիլիան Մբապեն դեռ չի հաղթել այս մրցաշարում։

ՊՍԺ-ն դասական թրեբլ ձևակերպեց այս մրցաշրջանում։ Այսօր փարիզեցիները դարձան Չեմպիոնների լիգայի տիտղոսակիր՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով «Ինտերին» (5-0)։

Leave a Comment