Պերուն նոր նախագահ ունի. նախկինին իմփիչմենթ են արել

Պերուի խորհրդարանը միաձայն քվեարկել է նախագահ Դինա Բոլուարտեի իմփիչմենթի օգտին։ Այս մասին հաղորդել է Radio Programas del Perú (RPP) հեռուստաալիքը։

Լիագումար նիստը որոշումն ընդունել է 124 կողմ ձայներով։ Խորհրդարանը պետության ղեկավարին հայտարարել է «մշտական ​​բարոյական անգործունակ» և որ նա պիտանի չէ երկիրը ղեկավարելու՝ աճող քաղաքական և սոցիալական ճգնաժամի պայմաններում։

Պերուի Կոնգրեսի նախագահ Խորխե Խերին Դինա Բոլուարտեի իմպիչմենտից հետո՝ երդվել է որպես երկրի նոր նախագահ:

Leave a Comment