Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 5 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ   Մոսկվան Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է «միջուկային ահաբեկչություն» և աղետ կազմակերպելու փորձի մեջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հանդես է եկել դատապարտող ու զգուշացնող հայտարարությամբ՝ կապված մարտի 24-ին Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ հասցված նոր հարվածի հետ: Մոսկվայում ընդգծել են, որ այդ հարձակումը տեղի է ունեցել ի հեճուկս … Read more

Մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ. Պեսկով

16 Փետրվարի, 2026 Ժնևում կշարունակվեն Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները: Ինչպես ակնկալվում է, կքննարկվեն հիմնական հարցերը, այդ թվում՝ տարածքներին վերաբերող, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ հիմնական հարցերը, որոնք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ մնացած ամեն ինչին, որոնք, ըստ էության, կապված են մեր … Read more

Պատմության նոր դարաշրջանը կարելի է հաշվարկել 2014 թվականից․ Պեսկով

14 Փետրվարի, 2026 Պատմության նոր դարաշրջանը կարելի է հաշվարկել 2014 թվականից, որից սկսած «ամեն ինչ փոխվեց»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՆՅՈՒՄ ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։ «Ես կասեի այսպես՝ հավանաբար պետք է հաշվարկել 2014-ից հետո։ 2014 թվականից հետո ամեն ինչ փոխվեց»,- արձագանքել է նա ներկա դարաշրջանը բնութագրելու խնդրանքին (օրինակ՝ հաշվարկը սկսելով … Read more

Հայտնի է երբ կլինի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը

13 Փետրվարի, 2026 Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա փետրվարի 17-18-ը Ժնևում: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս անգամ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին»- նշել է Պեսկովը։

Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային զենքի չտարածման ռեժիմի մասին. Պեսկով

10 Փետրվարի, 2026 Թուրքիայի կողմից միջուկային սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է միջուկային սպառազինության չտարածման ռեժիմի մասին՝ այն անվանելով միջուկային անվտանգության անկյունաքար։ Հայտնում է Ռիա Նովոստին։ «Գոյություն ունի չտարածման ռեժիմ, և, իհարկե, դա միջուկային անվտանգության անկյունաքարն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները։ Ավելի … Read more

Ռուսաստանը բացասական է գնահատում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ավարտը

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գործողության ժամկետն ավարտվում է հենց այսօր։ Ռուսաստանը դա բացասական է գնահատում և ափսոսանք հայտնում։ Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԵՆ ՏՎ»-ն։ «Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է։ Մենք դա բացասական ենք գնահատում և այդ կապակցությամբ ափսոսանք հայտնում։ Անպատասխան է մնացել նաև մեր … Read more

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա. Պեսկով

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա, եթե «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» (ՌՀՍ) պայմանագիրը դադարի գործել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ։ Առաջին անգամ ԱՄՆ-ն և ՌԴ-ն, որոնք ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները, կմնան առանց հիմնարար փաստաթղթի, … Read more

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում. Պեսկով

Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զելենսկին առաջարկում է շփումներ, Պուտինն ասել է, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Այս դիրքորոշումը մնում է մեր դիրքորոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք … Read more

Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը` Աբու Դաբիում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։ «Անվտանգության հարցերով խմբի երկրորդ հանդիպումը նախատեսված էր անցյալ կիրակի, բայց պահանջվեցին լրացուցիչ հստակեցումներ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ը Աբու Դաբիում տեղի է ունեցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին եռակողմ հանդիպումը։

Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով

28 Հունվարի, 2026 Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները նախատեսվում է շարունակել փետրվարի 1-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։ «Դե, ի՞նչ եք կարծում։ Ոչ, դրանք կշարունակվեն առանց որևէ նախապատրաստության»,- հեգնանքով պատասխանել է Պեսկովը, երբ հարցրել են՝ արդյոք փետրվարյան բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները արդեն ընթացքի մե՞ջ են։