ՌԴ նախագահն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ
13 Օգոստոսի, 2026 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Կուրիլյան կղզիներ, հաղորդում է Կրեմլը։ Նա այցելել է «Յասնի» ձկնավերամշակման համալիր, զննել է Կուրիլների կենտրոնական շրջանային հիվանդանոցը, Ռուսաստանի հերոս Է. Դ. Նորպոլովի անվան միջնակարգ հանրակրթական դպրոցը, հանդիպում է անցկացրել Սախալինի մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոյի հետ։ Միաժամանակ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պուտինը առաջին անգամ անձամբ այցելել է Կուրիլյան կղզիներ։