Ազգերի պատմության մեջ չի հիշվում դեպք, որ երկու պետություններ, թուրքերի ու հայ բոլշևիկների նման մտերիմ, իրար համար մեռած հարևաններ լինեն. Լեռ Կամսար

Սա Լեռ Կամսարի վերջին ուղերձն իր ժողովրդին` կարապի երգը, գրված մահվանից մեկ շաբաթ առաջ։ Մեկ անգամ էլ կարդացեք։ Ավարտված է հինգ հսկա կախման կետերով եւ մեծ հարցական նշանով, որից հետո` մի մեծ լռություն… Կյանքի ավարտին ինչո՞ւ տագնապեց, ի՞նչ կանխազգաց մեծն տեսանողը` դժվար չէ ըմբռնել։ Լավ հարևաններ* Ազգերի պատմության մեջ չի հիշվում դեպք, որ երկու պետություններ, … Read more

Վերոնիկա Զոնաբենդը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական  հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին: «Պատերազմ և խաղաղություն» խորագրի ներքո միավորված քսան գործերը «100 ԿՏԱՎ» հավաքածուից են, որն ընդգրկում է  սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից: Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված  են Հայրենական … Read more

Ի պատասխան գրեթե 800-ամյա հայկական Գանձասարի եկեղեցու վերաբերյալ Հիքմեթ Հաջիևի ստերի. Ստեփան Հասան-Ջալալյան

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի բնորոշմամբ «ցեղասպան պետության»՝ Ադրբեջանի, նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար, հինավուրց հայկական Գանձակ քաղաքում ծնված կովկասյան թաթար Հիքմեթ Հաջիևը 2026թ. սեպտեմբերի 12-ին Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դիվանագետների տարել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող մասնավորապես հայկական հռչակավոր Գանձասարի եկեղեցի և այնտեղ առանց որևէ հիմնավորման ու … Read more

Պեղումների ընթացքում XVII դարի եկեղեցու խորանի առջև տապանաքար է բացվել

Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում արձանագրվել է հերթական բացահայտումը։ Եկեղեցու խորանի առջև բացվել է տապանաքար, որի վրա գրված է. «Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի| ՌՃՀԸ(1729թ․)»։ Անապատ եկեղեցին միջնադարում եղել է գրչության և հոգևոր մշակույթի կարևոր կենտրոն։ Ճարտարապետական կառուցվածքով այն ուղղանկյուն հատակագծով թաղածածկ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում … Read more

Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախի Հանրապետությունը. Ստեփան Հասան-Ջալայան

33 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1993թ. սեպտեմբերի 3-ին, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Հեյդար Ալիևի ստորագրությամբ կից փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն խորհրդի փոխնախագահ Ա. Ջալիլովին վարել բանակցություններ՝ Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ»: Ստեփան Հասան-Ջալալյան, քաղաքագետ

Ինչպես կոլտնտեսության արոտավայրերը վերածվեցին «անկլավների». Dialogorg.ru

Հայաստանի տարածքում այսպես կոչված ադրբեջանական անկլավների հարցը հատկապես արդիական է դարձել պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանազատման ընթացիկ գործընթացի համատեքստում: Dialogorg.ru-ի համար արված բացառիկ ուսումնասիրության մեջ պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Խուրշուդյանը ուսումնասիրում է այն մեխանիզմները, որոնց միջոցով խորհրդային կոլտնտեսության արոտավայրերը վերածվում են վիճելի տարածքային «կղզիների»: Խորհրդային հողերի կառավարման մոռացված պրակտիկայի և դրա ժամանակակից հետևանքների մասին Այսօր … Read more

Պետք չէ պատմությունն ու պատմական փաստերը խառնել զավթողական ծրագրերի հետ… . Տաթևիկ Հայրապետյան

Վերջին շրջանում «Արցախ» բառի օգտագործումը ընկալվում է որպես «համարձակության» դրսևորում, իսկ եթե դա անում են այլ երկրների ներկայացուցիչներ, ապա համարվում է «հայամետ դիրքորոշման» դրսևորում։ Իրականում «Արցախը» աշխարհագրական տերմին է, որը կիրառվում է նաև գիտական ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Փոքրիկ հիշեցում նրանց համար, ովքեր չգիտեն, թե որտեղից է ծագում «Արցախ» բառը։ «Արցախը» հնագույն պատմաաշխարհագրական … Read more

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել. Վարդան Ոսկանյան

Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել բռնազավթված Նախիջևանում։ Սրան զուգահեռ, սակայն, Բաքվի բռնապետը անդրադարձել է նաև Ատրպատականի սելջուկյան ծագմամբ և մշակութային իմաստով ամբողջությամբ իրանականացված աթաբեկների իշխանության ժամանակաշրջանում՝ 12-13-րդ դարերում, Նախիջևանում գործունեություն ծավալած, իբր, «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին։ Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում չէր կարող գոյություն … Read more

Թե՛ հայ, թե՛ օտար սկզբնաղբյուրներում պահպանվել են արժանահավատ տեղեկություններ Արցախի, Սյունիքի և Ագուլիսի հայկական զորքերի կիրառած թնդանոթների մասին. Արմեն Այվազյան

Բրիտանական The Telegraph պարբերականի այսօրվա համարում մի հետաքրքիր նյութ է հրապարակվել, ըստ որի՝ «Թրամփը հետ է կանգնել Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրելու հնարավորություն տալու խոստումներից՝ մտավախություն ունենալով, որ կենսական նշանակություն ունեցող տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում» (“The eight-inch radar that could decide Ukraine’s fate” հոդվածի հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։ Բերվում են նաև մանրամասներ, թե հատկապես որ … Read more

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական կայսրության կազմի մեջ: 1840թ. ապրիլի 10-ին ռուսաց կայսր Նիկոլայ I-ը ստորագրել է Հարավային Կովկասում վարչական և դատական բարեփոխումների մասին օրենքը: Համաձայն այդ օրենքի՝ Հարավային Կովկասը բաժանվել է Վրացա-Իմերեթական նահանգի և Կասպիական մարզի: Արցախն ընդգրկվել է … Read more