«Տարածաշրջանային էսկալացիան նոր պայթյուն է խոստանում»․ Տիգրան Աբրահամյան

«Տարածաշրջանային էսկալացիան, որն այս պահին դեռևս դրսևորվում է Իրան-Իսրայել բազմաշերտ հարվածներով, նոր պայթյուն է խոստանում ոչ միայն այս երկու երկրներին, այլ նաև նրանց, որոնք անպատրաստ են ճգնաժամի ուղղակի և անուղղակի հարվածներին, որոնք չեն գնահատել եղած սպառնալիքների ազդեցությունը սեփական երկրների անվտանգության միջավայրին ու տնտեսական իրավիճակին և անկարող են ռիսկերի կառավարում իրականացնել»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց … Read more

«Վստահ եմ, որ մեր բոլորի աշխատանքով դա լրիվ հասանելի նպատակ է». Հայկ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի փաթեթը փոխանցեց Նարեկ Մալյանին

«Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամ Նարեկ Մալյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների ուղեկցությամբ հանդիպեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին մեկնարկ տված «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Նարեկ Մալյանը նախ շնորհակալություն հայտնեց, որ վերջին չորս տարիների ընթացքում «սայլը վերջապես շարժվեց», հատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետի թեկնածուի ընտրության համար: «Դավիթ Համբարձումյանին ես շատ երկար ժամանակ ճանաչում եմ: Նրա … Read more

«Հայաստան» խմբակցությունը կապահովի պակասող 28 պատգամավորի ստորագրությունները՝ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար

«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար․ներքաղաքական գործընթացների մասին կարճ զրույցում Yerkir.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ – Պարո՛ն Օհանյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Ո՞րն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։ – Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել … Read more

ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել, առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ վերահաստատում է իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ապագայի համար գոյաբանական սպառնալիքներ ստեղծող՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս բռնատիրական ռեժիմի փոփոխության հարցում, կարևորում է այդ ռեժիմի դեմ շարունակական և համառ պայքարում առկա բոլոր սահմանադրական միջոցների, այդ թվում՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի կիրառման անհրաժեշտությունը, խորապես ափսոսում է, որ անվստահություն հայտնելու՝ կենսականորեն կարևոր առաջարկը … Read more

«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը էլի նիկոլականությամբ է զբաղվել»․ Աննա Մկրտչյան

«Այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային մտքերին անդրադառնում եմ միայն այն բանից հետո, երբ իր գրասենյակի ղեկավարը էլի նիկոլականությամբ է զբաղվել՝ մանիպուլացնելով յոթ տարիներին կատարվածը և դրանից առաջ տեղի ունեցած որոշ իրադարձություններ»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանի վեջին հարցազրույցին՝ ուղիղ եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Ըստ նրա՝ … Read more

«Որոշել ենք չմիանալ Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին». «Պատիվ ունեմ»

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ՖԲ գրառումը. ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներս, վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների ՔՆՆԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին: … Read more