Տափերականում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագարոծելով հատուկ տեխնիկա:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու նրա անչափահաս երեխաներն են, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել վարորդի մայրիկին։

Leave a Comment