Չիլիի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:39-ին (Մոսկվայի ժամանակով 16:49)՝ Ուասկո քաղաքից 43 կիլոմետր հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 28 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Ազգային աղետների կանխարգելման ծառայությունը հայտարարել է, որ երկրաշարժից հետո ցունամիի առաջացման պայմաններ չկան:

Leave a Comment