Հրդեհ Փոքր Վեդիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
Ապրիլի 14-ին, ժամը 06։21-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի բնակավայրի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 85 քմ հատված։