Ի՞նչ կապ ունեն Լիբանանում Իսրայելի հարվածներից զոհված հայերը «Հեզբոլլահի» հետ

Լիբանանում Իսրայելի հարձակումների  հետևանքով երկու հայ է զոհվել: Իսրայելական աղբյուրները պնդում են, թե զոհվածները «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչներ են եղել: Ի՞նչ կապ ունեն զոհված հայերը «Հեզբոլլահի» հետ: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այսօր որոշ տեղեկություն հայտնի դարձավ. մասնավորապես՝ հայտնի է, թե ովքե՞ր են զոհվածները: Մեր հայրենակից Մանուել Բաբիկյանը և Ադամ Կրիքոր Հեքմյանը: Նրանք երկուսն էլ զոհվել են Լիբանանի հարավում՝ իսրայելական հարվածների հետևանքով: Բայց ինչն է հետաքրքիր. որոշ ուժերի նախաձեռնությամբ Իսրայելում նրանց փորձում են ներկայացնել որպես «Հեզբոլլահ»-ի գրոհայիններ: Ավելին՝ թե իբր նրանցից մեկը՝ Մանուել Բաբիկյանը, եղել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատար, ով իբր հայտնի է եղել Մանո Էրմանի կեղծանվամբ: Եվ թե իբր եղել է «Հեզբոլլահ»-ի ստեղծման ակունքներում, ավելին՝ թե իբր ղեկավարել է Բուրջ Համուդում տեղաբաշխված «Հեզբոլլահ»-ի  6-րդ ջոկատը: Պնդում էին, թե իբր նրան նախատեսում էին հուղարկավորել «Հեզբոլլահ»-ի  բարձրաստիճան ղեկավարների համար նախատեսված պանթեոնում, բայց նրա հարազատները պնդել են, որ աճյունը տեղափոխեն Հայաստան և այստեղ հուղարկավորեն: Այս ամենը պարզապես աբսուրդ է և հիմարություն»,-ասել է Երկանյանը:

Լիբանանի հայերը մասնակցում են Իսրայելի դեմ ռազմական գործողություններին կանոնավոր բանակի ստորաբաժանումների կազմում: Արդյո՞ք Լիբանանում կա քաղաքացիական պատերազմի վտանգ ու որքանո՞վ է դա վտանգավոր հայերի համար: Ի՞նչ դիրքորոշում ունեն հայկական կուսակցությունները  «Հեզբոլլահ»-ը զինաթափելու հարցում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment