Մատուռ բարձրանալիս վնասվածք ստացած քաղաքացուն սարալանջից փրկարարներն են իջեցրել

Ապրիլի 19-ին՝ ժամը 20։32-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից։

Լուիզիանայում կրակոցների հետևանքով ութ երեխա է զոհվել

Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ութ երեխա է զոհվել, հայտնում է տեղական ոստիկանությունը։ «Այս պահին մենք գիտենք առնվազն 10 մարդու մասին, որոնց ուղղությամբ կրակոցներ են արձակվել երեկ երեկոյան կենցաղային վեճի ժամանակ։ Նրանցից ութը մահացել են։ Զոհերի տարիքը տատանվում էր մեկից մինչև 14 տարեկան», – լրագրողներին ասել է ոստիկանապետ Ուեյն Սմիթը։ Հրաձգության մեջ … Read more

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Ապրիլի 19-ին, ժամը 12։10-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Jeep» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել … Read more

Հրդեհ Թաիրով գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ապրիլի 18-ին, ժամը 21։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե քոթեջներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել է քոթեջի առաջին … Read more

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 18-ին, ժամը 20։03-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Gelly» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Երկու տուժած հոսպիտալացվել … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և օտարերկրացու վարած «Lexus»-ը

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Առինջ գյուղի խաչմերուկում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 48-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և ՌԴ քաղաքացի 27-ամյա Ստեփան Ա․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը … Read more

Կիևում անհայտ անձը կրակ է բացել և պատանդներ վերցրել. կան զոհեր և վիրավորներ

Անհայտ զինված անձը կրակ է բացել Կիևի Գոլոսիևսկի շրջանում։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ զինված անձը դուրս է եկել իր տնից և քայլել փողոցով՝ կրակելով մարդկանց վրա՝ առանց որևէ պահանջ ներկայացնելու։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ զինված անձը սպանել է հինգ մարդու և վիրավորել ևս 10-ին։ Այնուհետև զինված անձը պատանդներ է վերցրել սուպերմարկետում։ … Read more

Լոնդոնում հրեական բարեգործական կազմակերպություն հրկիզելու փորձ է արվել

Անհայտ տղամարդը ուրբաթ երեկոյան փորձել է հրդեհել Լոնդոնի հյուսիսում գտնվող հրեական բարեգործական կազմակերպության շենքը, հաղորդում է Telegraph թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Հարձակման թիրախը «Jewish Futures» կրթական բարեգործական կազմակերպությունն էր», – գրում է հրատարակությունը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է Լոնդոնի ոստիկանությունը, հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննում է միջադեպը։ Այն ինքնին դեռևս ահաբեկչական հարձակում չի որակվել:

Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գոռ Դ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով … Read more

Սևանի հիվանդանոցի մոտ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա վիրավոր

Ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում «Սևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ վրաերթը … Read more