Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են «Լադա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած … Read more

Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Քանաքեռցի փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Note» մակնիշի, «ՎԱԶ 2101» մակնիշի և «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կոտրել է բազալտե եզրաքարը և հայտնվել անվտանգության կղզյակում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով … Read more

ՔԿ-ն հերքում է համացանցում շրջանառվող լուրերը՝ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորության հետ կապված

2026 թվականի ապրիլի 11-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է … Read more

Հրդեհ Արծվանիստ բնակավայրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ապրիլի 11-ին, ժամը 02։39-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։45-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 182 քմ և 5 խմ շինարարական … Read more

Հրդեհ Կամարիս բնակավայրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ապրիլի 11-ին, ժամը 02։47-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս բնակավայրում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։18-ին, մարվել՝ 05։00-ին։ Այրվել են անասնագոմի մոտ 40 քմ հատվածը և տանիքը՝ 70 քմ։

Պարզվել է այսօր Շիրակի մարզում «BMW»-ի ու «Opel»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից մահացածների և տուժածների ինքնությունը

Այսօր՝ ապրիլի 10-ին, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած «BMW»-ի և «Opel»-ի բախման հետևանքով 6 մահացածի և տուժածների ինքնությունը պարզվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ «BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կառլեն Ա.-ն, իսկ «Opel»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Էլամիր Խ.-ն։ Վթարի հետևանքով «BMW»-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ … Read more

Շիրակի մարզում վթարի հետևանքով 5 երեխա է հոսպիտալացվել, երկուսի կյանքը փրկել չի հաջողվել

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու … Read more

Բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա հինգ զոհ և երեք տուժած

Ապրիլի 10-ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել … Read more

Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն. կա 5 զոհ, 3 վիրավոր – Tsayg

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի … Read more

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 3-րդ թունելի մուտքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Ապրիլի 10-ին, ժամը 08։18-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 3-րդ թունելի մուտքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 30 քմ տարածքում թափվել է մոտ 10 խմ քար․ ճանապարհը միակողմանի փակվել է։ … Read more