Երկուշաբթի առավոտյան Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։
«Պարամուշիր կղզում՝ Սևերո-Կուրիլսկ քաղաքից 128 կիլոմետր հարավ, ապրիլի 13-ի առավոտյան տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 128 կիլոմետր հարավ։ Էպիկենտրոնը գտնվել է 51 կիլոմետր խորության վրա», – ասել է սեյսմոլոգը։