Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Այսօր՝ հուլիսի 3-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը ավտոմեքենա կա կայանված, որի մեջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված … Read more

Կոտայքի մարզում «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի … Read more

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 2-3-ը

Բացահայտվել է 135 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ պետական սահմանն ապօրինի հատելու, 4-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները … Read more

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները … Read more

Սևան քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի

Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում` թիվ 18 հասցեի դիմաց, 45-ամյա Արկադի Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 79-ամյա Արմիկ Գ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ … Read more

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 2000 մարդ

Ֆրանսիայի հարավում գտնվող Վար դեպարտամենտի իշխանություններին ստիպել է տարհանել 2200 մարդու Ֆրեջյու կոմունայի մոտ գտնվող ճամբարներից։ Այս մասին նշվում է Վարի պրեֆեկտուրան հայտարարության մեջ: «Հուլիսի 1-ին Ֆրեջյու կոմունայի մոտ բռնկված անտառային հրդեհն այժմ մարվել է։ Նախազգուշական միջոցառումների շրջանակներում ճամբարներից տարհանվել է 2200 մարդ», – ասվում է հայտարարության մեջ։ Հրդեհը մարելու համար գործի են դրվել ավելի … Read more

Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա

Հուլիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Էմիլ Հ․-ի վարած «Mercedes G» մակնիշի, 21-ամյա Ալբերտ Խ․-ի վարած «BMW» մակնիշի, 18-ամյա Ռադիկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 20-ամյա Կարեն Բ․-ի վարած «Nissan» մակնիշի … Read more

Ստամբուլի մոտակայքում գտնվող կղզում անտառային հրդեհ է բռնկվել

Ստամբուլի մոտակայքում գտնվող Մարմարա ծովի Բյույուքադա կղզում բռնկված անտառային հրդեհից հետո առնվազն չորս մարդ հոսպիտալացվել է ածխածնի մոնօքսիդի թունավորման ախտանիշներով։ Այն բռնկվել է հուլիսի 1-ի երեկոյան՝ լողափի մոտ, և այրել մի քանի սրճարաններ և հարակից անտառային տարածքը, հաղորդում է «Cumhuriyet» թերթը։ Ստամբուլի քաղաքապետարանի հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը արագորեն վերահսկողության տակ է վերցվել, և ձեռնարկվում են … Read more

Խոշոր հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում․ ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում պահեստ է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի … Read more

Կոտայքի մարզում բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Նվեր Ղ․-ի վարած «Howo» մակնիշի ինքնաթափը և 56-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչը, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճամփեզրի քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ … Read more