Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն

Հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Մարտիրոսյանի վարած «BMW X5»-ը և Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Սերո Հարությունյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Leave a Comment