Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ռուբիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է … Read more

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Հուլիսի 4-ին՝ ժամը 02։27-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի Զարթոնքի փողոցի 1-ին նրբանցում գտնվող տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել … Read more

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2600-ը

Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2645 մարդ, ուրբաթ օրը հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։ Նրա տվյալներով, որոնց մեջբերել են լատինաամերիկյան լրատվամիջոցները, տուժել է ավելի քան 12,600 մարդ։ Հուլիսի սկզբին տվյալներ էին ստացվել 2595 մահվան մասին։ Հունիսի 24-ին Վենեսուելայում մի քանի հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Փրկարարները դեռևս աշխատում են … Read more

Մայիսյան գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Հուլիսի 3-ին՝ ժամը 17։58-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան բնակավայրի Սոս Սարգսյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք, հրդեհը մոտեցել է տանը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։43-ին։ Այրվել են կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան, բակում կուտակած … Read more

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 40 մարդ է տուժել

Թուրքիայում Ստամբուլից Իրաք ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է քառասուն մարդ։ DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վիրավորների թվում կան երեխաներ։ Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը, Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Անկարա-Նիղդե մայրուղու վրա գտնվող Ակսարայ քաղաքի մոտակայքում։ Նախնական քննության համաձայն՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց և շրջվել։ Ավտոբուսում գտնվող 37 ուղևորները, … Read more

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 4300 մարդ

Լիբանանի առողջապահության նախարարությունը թարմացրել է Իսրայելի և շիական «Հըզբոլլահ» աշխարհազորայինների միջև մարտերի հետևանքով զոհվածների թիվը։ «Մարտի 2-ին ռազմական սրացումից ի վեր զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4310-ի, իսկ վիրավորներինը՝ 12199-ի», – ասվում է նախարարության զեկույցում, որը հրապարակվել է X-ի միկրոբլոգում։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ հունիսի 19-ին կողմերի միջև հայտարարված հրադադարի համաձայնագրին հակառակ, Իսրայելի … Read more

Յակուտիայում կայծակի հարվածից դպրոց է հրդեհվել

Յակուտիայի Սունտարսկի շրջանում դպրոց է հրդեհվել։ Վիրավորներ չկան, և հրդեհը մարվում է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գրասենյակի մամուլի ծառայությունը։ «Հուլիսի 3-ին հրշեջ-փրկարարական ծառայությունը ստացել է Սունտարսկի շրջանի Խորո գյուղի Սաթիս փողոցի միջնակարգ դպրոցի շենքում հրդեհի մասին հաղորդագրություն։ Դեպքի վայր է մեկնել հանրապետության հրշեջ ծառայությունը։ Երբ առաջին ջոկատը ժամանել է, այրվում էր … Read more

Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում

Հուլիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղում այրվում է չոր խոտածածկ տարածք և կրակը մոտենում է տանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ փրկարարական … Read more

Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են «Ford Fusion» և «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ … Read more

Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում. կա մեկ տուժած: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: … Read more