Ֆրանսիայի հարավում գտնվող Վար դեպարտամենտի իշխանություններին ստիպել է տարհանել 2200 մարդու Ֆրեջյու կոմունայի մոտ գտնվող ճամբարներից։ Այս մասին նշվում է Վարի պրեֆեկտուրան հայտարարության մեջ:
«Հուլիսի 1-ին Ֆրեջյու կոմունայի մոտ բռնկված անտառային հրդեհն այժմ մարվել է։ Նախազգուշական միջոցառումների շրջանակներում ճամբարներից տարհանվել է 2200 մարդ», – ասվում է հայտարարության մեջ։
Հրդեհը մարելու համար գործի են դրվել ավելի քան 300 հրշեջ և փրկարարական անձնակազմ, ինչպես նաև 85 մեքենա, երեք հրշեջ ինքնաթիռ և չորս հրշեջ ուղղաթիռ։
Վերջին օրերին Ֆրանսիայում գրանցվել է անսովոր բարձր ջերմաստիճան, որը գերազանցել է բազմաթիվ ջերմաստիճանային ռեկորդներ։ Չնայած ջերմաստիճանը ներկայումս իջնում է 30 աստիճան Ցելսիուսից ցածր, երկրի հարավում գտնվող վեց դեպարտամենտներում հայտարարվել է անտառային հրդեհների «բարձրացված» սպառնալիքի մասին, իսկ ևս երեք դեպարտամենտների համար սահմանվել է «բարձր» մակարդակ։ Մի քանի դեպարտամենտների իշխանությունները արդեն իսկ ստանում են հրդեհների մասին հաղորդագրություններ, և դրանք մարելու համար գործի են դրվել հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ։