Մեր նպատակը երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն է․ Նարեկ Կարապետյան

Մենք ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակը մեր երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն ու բազմազավակ ընտանիքները խրախուսելն է լինելու։ Յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխայի համար հիմնադրամը տրամադրելու է 2 միլիոն դրամի աջակցություն։ Այն ընտանիքներին` որոնք կունենան հինգերորդ երեխան, հիմնադրամը տրամադրելու է ամենակարևորը՝ բնակարան։ Անվճար բնակարան։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ … Read more

Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք. «Ուժեղ Հայաստան»

Ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 5 տարում 2,5 անգամ կբարձրացնենք։ Սևանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։«Մեր հայրենիքի կապուտաչյա Սևանի կողքը բնակվելով՝ մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել այստեղ։ Այս ռեսուրսները, որ Աստված տվել է, պետք է օգտագործենք, որպեսզի մարդիկ կարողանան այս տարածաշրջանում լավ ապրեն։Պետությունը կառավարելը միայն բյուջե ծախսել չի։ Դա վարժ լինելն է, … Read more

Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան

Ուժեղ Հայաստանում բարեկեցության հարցը լինելու է ԱՌԱՋՆԱՅԻՆ3️⃣: Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքները ստանալու են 150,000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստ: Յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը կստանա 2 միլիոն դրամ, իսկ հինգերորդ երեխայի դեպքում՝ բնակարան:Ուժեղ Հայաստանում ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերումԱստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին. Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան»-ը Սևանում շարունակում է քարոզարշավը

Սևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության անդամները Նարեկ Կարապետյանի հետ շարունակում են հանդիպումները բնակիչների հետ։ Քաղաքում և հարակից համայնքներում անցկացված հանդիպումների ընթացքում կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրային մոտեցումները և լսել բնակիչների խնդիրներն ու առաջարկները։

Խուզարկություն է իրականացվել «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում»,-այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեից հայտնում են՝ խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված … Read more

Պետք է այնպես անել, որ շատ երիտասարդներ ուզենան քեզ նմանվել․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Ինձ միշտ տանջում էր, որ Տաշիրում եկեղեցի չկար, երևի Հայաստանի միակ շրջանն էր, որտեղ եկեղեցի չկար։ Այդ տարիներին Կաթոլիկ եկեղեցին Տաշիրի բնակիչներին ահագին օգնություն էր ցուցաբերում։ 94 թվականին սկսեցինք կառուցել Տաշիրի եկեղեցին»,-ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով, հարցին, թե որն է եղել Սամվել Կարապետյանի առաջին բարեգործությունը Հայաստանում։ Նա նաև բացահայտում … Read more

Ընտանիքի 5-րդ և հաջորդ երեխաները ունենալու են անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիլյա Շուշանյանը ներկայացրել է կուսակցության առաջարկած ծրագիրը՝ խթանելու ժողովրդագրական ցուցանիշը։ «2020 թվականի աղետալի պատերազմի հետևանքով մենք ունեցանք շուրջ 5000 զոհ։ Դա հանգեցնելու է ապագա տարիների ամուսնության և ծնելիության թվերի նվազմանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը 4-րդ երեխային կտրամադրի 2 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխային՝ անվճար բնակարան»։ Մանրամասները՝ տեսանյութում

Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է հրապարակել

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է հրապարակել․ «Մեր քաղաքը վերափոխվելու է: Պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ Կարապետյան: Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի։

Իրավապահները մտել են Վանաձորի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ

Իրավապահները մտել են Վանաձորի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝  այս պահին այնտեղ խառնաշփոթ իրավիճակ է։ ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ կան ձերբակալված անձինք։ Ավելին, ահազանգած քաղաքացիները նշել են, որ գրոհը կազմակերպել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի նկատմամբ։

Նիկոլ, ուզում եմ մտնել իմ առանձնատուն ու քեզ կրթել (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.