Մեր նպատակը երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն է․ Նարեկ Կարապետյան

Մենք ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակը մեր երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն ու բազմազավակ ընտանիքները խրախուսելն է լինելու։

Յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխայի համար հիմնադրամը տրամադրելու է 2 միլիոն դրամի աջակցություն։

Այն ընտանիքներին` որոնք կունենան հինգերորդ երեխան, հիմնադրամը տրամադրելու է ամենակարևորը՝ բնակարան։ Անվճար բնակարան։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Նոր Նորքում իրականացված քարոզարշավի ընթացքում։

Leave a Comment