Իրավապահները մտել են Վանաձորի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ

Իրավապահները մտել են Վանաձորի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝  այս պահին այնտեղ խառնաշփոթ իրավիճակ է։ ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ կան ձերբակալված անձինք։ Ավելին, ահազանգած քաղաքացիները նշել են, որ գրոհը կազմակերպել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի նկատմամբ։