Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու է օվկիանոսի ջուրը աղի, իսկ գետերինը՝ հիմնականում քաղցրահամ։ Անձրևաջրերը, որոնք բնական պայմաններում թույլ թթվային են՝ մթնոլորտային ածխաթթու գազի հետ փոխազդեցության հետևանքով, անցնելով ապարների և հողաշերտերի միջով, աստիճանաբար լուծում են տարբեր հանքանյութեր և աղեր։ Այդ լուծված նյութերը գետերի միջոցով տեղափոխվում են դեպի լճեր, ծովեր և օվկիանոսներ։  

Գետերի ջուրը մշտապես թարմացվում է տեղումներով, ստորերկրյա ջրերով և հոսքով, ինչի շնորհիվ լուծված աղերի պարունակությունը մնում է համեմատաբար ցածր, և գետերի մեծ մասը քաղցրահամ է։ 

Օվկիանոսներում իրավիճակն այլ է արևի ազդեցությամբ ջուրը մշտապես գոլորշիանում է, սակայն լուծված աղերը չեն գոլորշիանում և մնում են ջրում։ Միլիոնավոր տարիների ընթացքում դրանք աստիճանաբար կուտակվել են՝ ձևավորելով օվկիանոսային ջրի ներկայիս աղայնությունը, որը միջինում կազմում է մոտ 35‰ (35 գրամ աղ մեկ լիտր ջրում)։ 

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Leave a Comment