Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ – Live News

«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ։ Ինչպես հայտնել է ՇՄ նախարարությունը, այս ամենը ևս մեկ քայլ է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ և վկայում է վայրի կենդանիների պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին։