Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը

ՀՀ վարչապետ  Նիկոլ ՓաշինյանըՀանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ նշեց, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը «Ես խնդրում եմ՝ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ինձնից ակնկալեք, բայց հարցը եղել է օրակարգում, և հարցը քննարկվել է օրակարգում»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետը։ Նա հավելեց, որ առանց չափազանցության՝ … Read more

Քաղաքացիական և վարչական գործերը ողջամիտ ժամկետում ու առանց անհարկի ձգձգումների քննելուն ուղղված կարգավորումներ են սահմանվել

Նախագծերով քաղաքացիական եւ վարչական գործերի քննության համար առաջին ատյանի եւ վարչական դատարաններում նախատեսվում է գործի քննության 6-ամսյա հիմնական ժամկետ, որը կարող է երկարաձգվել միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ՝ քաղաքացիական գործերով մինչեւ 2 անգամ՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 3 ամիս ժամկետով, իսկ վարչական գործերով՝ մինչեւ 2 անգամ՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 6 ամիս ժամկետով: Որպես ընդհանուր կանոն՝ սահմանվել … Read more

Երեւանում օտարերկրացին սպառնացել է սպանել դստերը. Ոստիկանները կանխել են

Փետրվարի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Օտարերկրացի մի կին ահազանգել է, թե իր ընկերուհու հայրը եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։ Համայնքային ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով օպերատիվորեն պարզվել է ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը։ Համայնքային ոստիկան Կարեն Քարամյանի խոսքով՝ ահազանգը ստանալուն … Read more

Այս տարի թոշակառուները ևս հայտարարագրելու են իրենց եկամուտները․ ՊԵԿ նախագահ

Այս տարի նաև թոշակառուները պարտավոր են ներկայացնել իրենց եկամուտների հայտարարագրերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ այժմ հայտարարված մրցույթով նոր համակարգ է մշակվում, որը հնարավորություն կտա միացնել համակարգը համապատասխան պետական ծառայություններին և ավտոմատ կերպով ստանալ տեղեկատվություն նպաստների ու կենսաթոշակների մասին։ «Տարվա ընթացքում նոր համակարգը գործարկվելու է։ … Read more

Սնանկության նվազագույն շեմի բարձրացում և ոչ միայն. Ի՞նչ է նախատեսում նոր օրենսգիրքը

Սնանկության նոր օրենսգրքի Օրենսգիրքը նախատեսվում է կիրառության մեջ դնել 2026 թվականի հուլիսի 1-ից, նախագիծը մշակող մարմինը չի բացառում հնարավոր փոփոխությունները։ Դեռևս քննարկման փուլում գտնվող նախագծով առաջարկվում է սնանկության ինստիտուտի էական  փոխություն։ Այս փոփոխությունները, ինչպես ասում են փորձագետները, կարող են մի կողմից ամրապնդել պարտատերերի շահերը, մյուս կողմից՝ ծանրացնել փոքր պարտապանների՝ հատկապես ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ների իրավունքների … Read more

Սրբուհի Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարգելի՛ պատվիրակներ, տեղեկացնում եմ, որ առաջադրվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Հայցում եմ ձեր վստահության քվեն՝ շարունակելու ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու մեր ժողովրդին»,-ֆեյսբուքյան էջում գրել է Գալյանը:

Ռուսաստանն այսօրվանից սահմանափակում է Telegram-ը

Ռուսաստանի իշխանությունները որոշել են  Telegram մեսենջերի աշխատանքը դանդաղեցնել. հաղորդում է RBC-ն՝ հղում անելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և համապատասխան պետական ​​​​մարմինների աղբյուրներին: Մասնագետները կարծում են, որ դա կարող է նշանակել մեսենջերի լիակատար արգելափակում. Գրում է BBC News-ը։ РБК-ի աղբյուրները հայտնել են, որ «Ռոսկոմնադզորը» Telegram-ի գործունեությունը կսահմանափակի արդեն փետրվարի 10-ից։ Ռոսկոմնադզորը սկսել է  միջամտել մեսենջերի գործունեությանը անցյալ ամռանը։ … Read more

ՀՀ կառավարությունը սահմանային անցակետերում առաջարկում է վճարովի հերթերի կառավարման ավտոմատ համակարգ

Սահմանային անցակետերում ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերի պատշաճ կառավարման նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքի նախագծում: Կառավարության առաջարկը փետրվարի 10-ին գումարված ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Վերոնշյալ խնդիրը կարգավորելու նպատակով գործադիրն առաջարկում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից … Read more

Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Հարգելի՛ հայրենակիցներ, առաջին անգամ ձեզ ենք ներկայացնում զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները: Այդ մասին տեսանյութին կից Ֆեյսբուքում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ խոսք է ասել. դատավորները գնացել են խորհրդակցելու

Փետրվարի 10-ին Բաքվում շարունակվել է  Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով «դատավարությունը»։ Մեղադրյալը դատավարության ժամանակ իր եզրափակիչ խոսքն է ասել. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավորների կազմը հեռացել է՝ խորհրդակցելու։ Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ ելույթներից հետո, նախագահող դատավոր Զեյնալ Ագաևը կողմերին  հարցրել է, թե արդյոք նրանք դատավարությունից հետո կներկայացնեն դատարանի վերջնական որոշման նախնական տարբերակը։ Կողմերը հայտարարել են, որ … Read more