Այս տարի թոշակառուները ևս հայտարարագրելու են իրենց եկամուտները․ ՊԵԿ նախագահ

Այս տարի նաև թոշակառուները պարտավոր են ներկայացնել իրենց եկամուտների հայտարարագրերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այժմ հայտարարված մրցույթով նոր համակարգ է մշակվում, որը հնարավորություն կտա միացնել համակարգը համապատասխան պետական ծառայություններին և ավտոմատ կերպով ստանալ տեղեկատվություն նպաստների ու կենսաթոշակների մասին։

«Տարվա ընթացքում նոր համակարգը գործարկվելու է։ Եթե եկամուտը ստացվել է հարկային գործակալի միջոցով, այդ կազմակերպությունը ներկայացնում է հաշվետվություն, և մենք արդեն տեսնում ենք աշխատավարձի չափը, հետևաբար հարկ չկա լրացուցիչ հաստատել հայտարարագրում։ Սակայն հաստատումը կարևոր է հատկապես սոցիալական կրեդիտների վերադարձի համար»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։

Leave a Comment