Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը

ՀՀ վարչապետ  Նիկոլ ՓաշինյանըՀանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ նշեց, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը

«Ես խնդրում եմ՝ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ինձնից ակնկալեք, բայց հարցը եղել է օրակարգում, և հարցը քննարկվել է օրակարգում»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետը։

Նա հավելեց, որ առանց չափազանցության՝ հարցին առնչվող ուղիղ կամ անուղղակի այնպիսի բանակցություն չկա, որի ժամանակ մեր հայրենակիցների հարցը չբարձրացվի։

 

Leave a Comment