Ակնալիճի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է թմրամիջոց պահելու համար

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տանը կից անասնագոմում հայտնաբերվել է 213 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։Ակնալիճի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի … Read more

Տիրադավ եպիսկոպոսների կոչը՝ «չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը»

Տիրադավ եպիսկոպոսները կոչով են հանդես եկել. ա․ չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը, բ․ իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև, գ․ համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար, դ․ բոլոր եպիսկոպոս հայրերին՝ հրաժարվել մասնակցել այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ … Read more

Ես Հայաստանը չեմ սիրում մարդկանցով, սիրում եմ այն հողը որտեղ ծնվել եմ և չեմ կարող լինել․ Աննա Մանուկյան

Հունվարի 20-ին Փյունիկ զարգացման կենտրոնում բացվեց երիտասարդ գեղանկարչուհի Աննա Մանուկյանի անհատական ցուցահանդես-վաճառքը։ «Հող ու հոգի» խորագիրը կրող ցուցահանդեսում նկարչուհին պատկերում է սերն առ հայրենիքը, հայրենիքի այն հատվածները, որտեղ ֆիզիկապես լինել հնարավոր չէ, բայց հոգով և մտքով միշտ այնտեղ է։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ․ VT Foreign Policy հարթակում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր մերձավոր շրջապատից դատավորներ՝ երկրի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով և այդ գործընթացը կապվում է առաջիկա ընտրությունների հետ

VT Foreign Policy հարթակում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր մերձավոր շրջապատից դատավորներ՝ երկրի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով և այդ գործընթացը կապվում է առաջիկա ընտրությունների հետ։ Նշված պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական և օրենսդրական կարգավորումներին։ Ընդգծում ենք, որ ՀՀ վարչապետը դատավորների ընտրության … Read more

Բարձրացվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հավելումները․ նոր նախագիծ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման ընթացակարգերը պարզեցնել և համապատասխանեցնել 2020-2023 թվականների մարտական գործողություններից հետո ձևավորված մարտական … Read more

Թրամփը սպառնացել է Իրանը պայթեցնել, եթե իր կյանքին վտանգ սպառնա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմ ցանկացած մահափորձ կստանա ԱՄՆ աննախադեպ ռազմական պատասխան։ Այսպես է ասել  նա NewsNation-ին տված հարցազրույցում։ Թրամփը հայտարարել է, որ տվել է հստակ հրահանգներ՝ եթե Իրանը փորձի իրականացնել իր սպառնալիքները, երկիրը «կջնջվի երկրի երեսից»։  Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ի պատասխանը չի սահմանափակվի առանձին թիրախներին հարվածելով, այլ կազդի ամբողջ … Read more

Հունվարի 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. այն ոչ աշխատանքային է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Ըստ այդմ, հունվարի 27-ը կսահմանվի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու կլինի ոչ աշխատանքային։ Այս նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։ Ըստ Ռուբինյանի՝ ընտրվել է այնպիսի օր, … Read more

Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 365 հաղթանակները․ այդ թվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը

365 ՀԱՂԹԱՆԱԿ 365 ՕՐԵՐՈՒՄ․Նախագահ Թրամփի Վերադարձը Բացում է Հաջողության և Բարեկեցության Նոր Դարաշրջան։ Ինչպես հայտնում է  Iravaban.net–ը, Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 365 հաղթանակների ցանկը՝ նրա նախագահության 365-րդ օրը լրանալու կապակցությամբ։ Մեկ տարի առաջ այսօր Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը վերադարձավ պաշտոնի՝ կայուն մանդատով՝ վերականգնելու բարեկեցությունը, ապահովելու սահմանների անվտագությունը, վերակառուցելու ամերիկյան ուժը և առաջնահերթություն … Read more

Որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել և ինքնաբացարկ հայտնել. Հռիփսիմե Հունանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց: «Սիրելի´ հայրենակիցներ, Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել … Read more