ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր դեմ ցանկացած մահափորձ կստանա ԱՄՆ աննախադեպ ռազմական պատասխան։ Այսպես է ասել նա NewsNation-ին տված հարցազրույցում։
Թրամփը հայտարարել է, որ տվել է հստակ հրահանգներ՝ եթե Իրանը փորձի իրականացնել իր սպառնալիքները, երկիրը «կջնջվի երկրի երեսից»։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ի պատասխանը չի սահմանափակվի առանձին թիրախներին հարվածելով, այլ կազդի ամբողջ Իրանի վրա։
«Եթե իմ կյանքը վտանգի տակ լինի, ամբողջ երկիրը կպայթեցվի», – հայտարարել է Թրամփը։